ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ռազմական բյուջե 2020. աճող ծախսեր, ավելացող պատժամիջոցներ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 12-ին կողմ քվեարկեց 2020թ.-ի պետական բյուջեի նախագծին:  Վերջինիս հաստատումը ենթադրում է նախագահի ստորագրություն: Այս կապակցությամբ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառումով նշել է, որ պատրաստ է ստորագրել նախագիծը՝ Կոնգրեսի կողմից հաստատվելուց հետո: Ստացվում է, որ Միացյալ Նահանգների բյուջեի հաստատմանը, փաստացի պակասում է Սենատի վավերացումը:

Իսկ ի՞նչ է ենթադրում այս տարվա ամերիկյան բյուջեն:

Ռազմական ծախսերի աճ:

2019թ. բյուջեով ամերիկյան պաշտպանական ծախսերը կազմել են 716 մլրդ դոլար: 2020թ. նախագծով նախատեսվում է այն ավելացնել 22 մլրդ դոլարով՝ հասցնելով 738 միլիարդի:

Պատժամիջոցների աճ:

Ռազմական բյուջեի նախագիծը ենթադրում է մի շարք ուղղություններով պատժամիջոցների կիրառում: Մասնավորապես, ռուսական երկու գազատարների՝ «Հյուսիսային հոսքի» և «Թուրքական հոսքի» նկատմամբ: Փաստաթուղթը ենթադրում է «եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանությունը ռուսական խողովակատարերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»:

Այն նաև ներառում է սահմանափակում Թուրքիայի կողմից F-35s կործանիչների գնման նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցներ ռուս-թուրքական C-400–ի ձեռքբերման գործարքի պատճառով:

Պետք է նշել, որ հակաթուրքական պատժամիջոցների մշակման գործընթաց կազմակերպվում է նաև ԱՄՆ Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից: Նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է սահմանափակումներ կիրառել Սիրիայում ռազմական գործողությանը մեղսակից անձանց դեմ, մասնավորապես՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի նկատմամբ:

Ռազմական բյուջեի «երանգներն» ու ԱՄՆ ընտրությունները:

Միացյալ Նահանգներում նախագահական հերթական ընտրություններ սպասվում են 2020թ. նոյեմբերին: «America first» կարգախոսով իշխանության եկած Թրամփի համար ընտրություններից առաջ խիստ անհրաժեշտ է Ամերիկայի շահի համար արված ռադիկալ քայլը: Դրա համար լավագույն ժամանակաշրջանն առաջիկա մի քանի ամիսներն են, ոչ ավելի ուշ, քանի որ բուն նախընտրական պրոցեսներում արտաքին քաղաքական ակտիվ վայրիվերումները խոցելի են դարձնում երկրի իշխանություններին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: