ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանաձևը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Թուրքիայի արձագանքը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

Gazeta.ru

Օսմանյան կայսրությունում 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի բանաձևի ընդունումը անպատասխանատու քայլ է, որը երկարաժամկետ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բանաձևը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին․․․ Այն պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու և իռացիոնալ գործողություններ Թուրքիայի դեմ։ Նրանք պատասխանատվություն կկրեն երկու երկրների հարաբերություններին երկարաժամկետ վնաս հասցնելու համար»,- գրել է նա Twitter-ում։

«Մենք ասել ենք, որ պատմությունը ոչ թե պետք է բաժանի ժողովուրդներին, այլ միավորի նրանց։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ վերջին ամիսներին ամեն կերպ փորձում էին անտեսել ՆԱՏՕ-ում իր դաշնակցի տեսակետն ու զգոնությունը, և անպատասխանատու էին գործում՝ հարվածի տակ դնելով երկու ազգերի և երկրների կապերը»,- հայտարարել է պաշտոնյան։

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Ավելի վաղ նման բանաձև էր ընդունել Ներկայացուցիչների պալատը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: