ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում

Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայանալիք ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

16-ամյա մարզիկը հանդես կգա արագավազքում և 10 կմ դասական ոճում։

Ոսկանյանը մրցավայր կմեկնի մարզիչ Սերգեյ Միքայելյանի հետ։

Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից: Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկային օրը: Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ: Կազմակերպիչները որոշել են նաև հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
30.09.2020
   
01.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: