ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար. Թուրք ցեղասպանագետ

Tert.am

Հայտնի թուրք ցեղասպանագետ, պատմաբան Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման որոշումը գնահատել է  պատմական է, և այսօր պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության և արդարության: Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:  Թուրք պատմաբանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսից հետո, Սենատը նույնպես որոշում է ընդունել Ցեղասպանության մասին, հաղորդում է Panorama.am-ը:

«Այժմ կառավարության երեք կարևոր  հիմնասյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, ընդունել են Ցեղասպանությունը: Մնացել է միայն ղեկավարը: Եթե նույնիսկ Թրամփը պաշտոնապես չօգտագործի Ցեղասպանության բառը, մենք այժմ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգներն օրինական ընդունել է Ցեղասպանությունը»,- մասնավորապես գրել է Թաներ Աքչամը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: