ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է ու վերջին անգամ Բրատիսլավայում արտգործնախարարի ելույթի ժամանակ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, այսօր լրագրողնեի հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին, հայտնում է «Այսօր»-ը։

«Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար», - ասաց նա։

ԱԳՆ խոսնակն ասաց, որ Ադրբեջանը 30 տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում  չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Նա վստահեցրեց՝ Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման։

«Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի կամ, պարզապես, չի ցանկանում ընկալել», - ասաց Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու։

Թե բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է քննարկվում, ԱԳՆ խոսնակն ասաց, որ բազմիցս ասել են՝ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: