ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 145,05 դրամ ԱՐԾԱԹ - 229,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 756,21 դրամ

Հինգ երկրներից Հայաստանն է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը. Զատուլին

© РИА Новости / Илья Питалев

Հինգ երկրներից (Վրաստան, Ադրբեջան, Հարավային Օսիա, Աբխազիա) ավանդաբար Հայաստանն է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը, որը մասնակցում է մեր բոլոր ինտեգրացիոն նախագծերին։ Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է News.am-ը: 

Նա նկատել է, որ դա կանխորոշում է երկկողմ հարաբերությունների ձևաչափը, որոնք կարող են, իհարկե, վայրէջքներ ու վերելքներ ապրել։ «Դրանք կարող են կապված լինել, օրինակ, այն անհրաժեշտության հետ, որ Ռուսաստանը ճանաչի Հայաստանում կատարվածը: Իշխանությունը երկրում այլ ձեռքերում է, ընդդիմությունն իշխանության է եկել»,- հավելել է նա։

Զատուլինը բավարարվածությամբ է նշել, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո երկու երկրների ղեկավարների միջև 6 հանդիպում է կայացել, զարգանում են տնտեսական հարաբերությունները, կան նաև քաղաքացիական հասարակության մեջ այդպիսի ամուր կապեր հաստատելու փորձեր։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 5 կմ/ժ
7 C°
 
  13° 
06.04.2020
  11° 
07.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: