ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 602,91 դրամ ԱՐԾԱԹ - 217,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 10 906,05 դրամ

Որտեղի՞ց է առաջացել Ձմեռ պապի կերպարը

Սանտա Կլաուս, Ձմեռ պապ, Պեղ-Նոել, Պեղ-Ֆուետեղ, Յոլոտոմտեն` տարբեր երկրներում Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոների սիրված հերոսներն են, որոնց ընդհանուր բնորոշող գիծը տարին մեկ անգամ երեխաներին նվերներ մատուցելն է:  Մեր օրերում նրանք դարձել են Ամանորի անբաժան մասը և կարևորագույն խորհրդանիշը: Յուրաքանչյուր երեխա հավատում է Ձմեռ պապի հրաշքներին և սպասում նրա նվերներին:

Բայց ո՞վ է այդ հրաշագործ բարի պապիկը, որտեղի՞ց է եկել և ինչպե՞ս է, որ տարբեր երկրներում նա ունի տարբեր անուններ, սակայն իրականացնում է նույն առաքելությունը: Հայտնի է, որ հեքիաթային այս կերպարն ունի իր իրական նախատիպը, որն ապրել է շատ դարեր առաջ, և նրա անունն է ՝ Սուրբ Նիկողայոս:     Икона Святого Николая-Угодника.

Նիկողայոսը ծնվել է 3-րդ դարի վերջին Փոքր Ասիայում գտնվող հնագույն Լիկիայի Պատարի քաղաքում` ազնվական ծագում ունեցող հարուստ վաճառականի ընտանիքում:  Փոքր հասակում  կորցնելով ծնողներին՝ մեծացել է իր հորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամակալությամբ, ով էլ հետագայում նրան քահանա է ձեռնադրել, հայտնում է kulturologia.ru-ն: Իր առաքինի կենսակերպի և բարի գործերի համար քաղաքի բնակիչները Նիկողայոսին ընտրում են եպիսկոպոս: Սուրբ Նիկողայոսն օժտված էր մեծ գթասրտությամբ և հրաշագործություններ էր կատարում, այդ պատճառով էլ նրան կոչել են սքանչելագործ:

Նրա բարեգործությունների մասին բազում ավանդապատումներ կան, որոնցից թերևս ամենահայտնին հետևյալն է: Սուրբ Ծննդյան տոնին նախորդող մի երեկո, վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է, թե ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացած գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Նա որոշում է օգնել այդ ընտանիքին և ծխնելույզից դրամով լի քսակ է գցում, որը պատահաբար ընկնում է կրակի մոտ չորացող ավագ դստեր գուլպայի մեջ: Շուտով ավագ դուստրն ամուսնանում է, իսկ հաջորդ տարիներին էլ մյուս երկու քույրերն են Սուրբ Ծննդյան տոնից առաջ իրենց գուլպաների մեջ փողով լի քսակ գտնում և ամուսնանում: Քաղաքում և ամբողջ շրջանում լուրեր են տարածվում, թե անտեսանելի մի սուրբ, Սուրբ Ծննդյան տոնից առաջ, օգնում է այն մարդկանց, ովքեր տարվա ընթացքում իրենց բարի գործերով արժանացել են դրան, հաղորդում է Qahana.am-ը

Օգնելով քույրերին` Նիկողայոսը որոշում է շարունակել իր նախաձեռնությունը: Դրանից բացի, նա ընկույզ, քաղցրավենիք և մրգեր էր դնում մանուկների` սովորաբար գիշերը շեմին թողած կոշիկների մեջ, որպեսզի Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի իմաստը դեռևս չգիտակցող փոքրիկների մոտ այդ օրերը զուգորդվեն ուրախությամբ և հրաշքի սպասումով:

Похожее изображение

Նիկողայոսին շատ պատահականորեն «բացահայտել» են իր համաքաղաքացիները: Մի անգամ, երբ նա Սբ. Ծննդյան տոնին նախորդող հերթական գիշերը նվերներով լի տոպրակով, սպիտակ հագուստով անցնում էր տնից տուն, պատահաբար դեմ է դուրս եկել պահակին: Պահակը մարդկանց կանչել է, և մարդիկ, ի դեմս տարօրինակ հագուստով անծանոթի, ճանաչել են իրենց եպիսկոպոսին: Նիկողայոսը ստիպված է եղել ամեն ինչ պատմել… Եվ այդ ժամանակից սկսած համաքաղաքացիները որոշել են  օգնել Սբ. Ծննդյան տոնի Հորը (նրան սկսել են այդպես անվանել): Բնականաբար, երեխաներին ոչինչ չեն ասել և ճոխացրել են անծանոթ բարեգործի կերպարը, փոխանցում է holytrinity.am-ը

Ահա այստեղից էլ առաջացել է Սբ. Ծննդյան տոնին միմյանց նվերներ տալու, ինչպես նաև նվերների համար գուլպա կախելու և կոշիկները շեմին դնելու ավանդույթը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 9 կմ/ժ
9 C°
 
  11° 
29.03.2020
  13° 
30.03.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: