ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի է. Սարգսյան

Հայաստանը ցանկանում է դեպի Ռուսաստան ուղղորդել արհեստական բանականության ոլորտում ռուսական ներդրումներ գրավելու մեջ հետաքրքրված սփյուռքահայ ներդրողներին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է ասել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի է, մեզ մոտ աշխատում են ռուսական բանկեր, «Գազպրոմը», առանձին գործարարներ, բայց ապագայի Հայաստանը պետք է ավելի ուժեղ լինի, քան այսօր։

Ռուսական փորձը, եվրասիական համագործակցության ընդհանուր հարթակի շրջանակում մեր կապերը պետք է հնարավորություն տան ոչ միայն ռուսական ներդրումներ ներգրավել Հայաստան, այլ նաև հայկական ներդրումներ՝ Ռուսաստան, ես նկատի ունեմ Հայաստանից և հայկական սփյուռքից, որոնք ապրում են Ամերիկայում, Ֆրանսիայում։ Իմ դերերից մեկն է ոգեշնչել նրանց ներդրումներ կատարել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում», - նշել է նախագահը Քաթարում Դոհայի համաժողովի շրջանակում։

Նրա խոսքով՝ Հայաստանն, իր հերթին, շահագրգռված է արհեստական բանականության, նոր տեխնոլոգիաների և մաթեմատիկական մոդելների հետ կապված նախագծերում ռուսական ներդրումներ ներգրավելու հարցում։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
15°  27° 
21.09.2020
15°  27° 
22.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: