ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում հայ լրագրողին հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նահանգային նախարարը

Ամերիկյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում մրցավազքի ժամանակ WSAV-TV  հեռուստաալիքի ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանի ռեպորտաժն անսպասելիորեն տհաճ վերջաբան է ունեցել: Երբ թղթակիցն ուղիղ եթերում ներկայացնում էր մարաթոնի սյուժեն, հանկարծակի վազորդներից մեկն առանձնացել էր մյուս մասնակիցներից և վազելու ընթացքում հարվածել լրագրողի հետույքին, հաղորդում է News.am-ը` հղում կատարելով  Fox News-ին:

Տեսանյութում երևում է, թե ինչպես էր կինը շփոթվել և որոշ ժամանակ չէր հասկանում՝ ինչպես արձագանքել: Այնուհետև նա շարունակել էր իր աշխատանքը, որից հետո, սակայն, բողոք ներկայացրել ոստիկանությունում: Նա հայտնել էր ոստիկաններին, որ տղամարդը նաև ուժ գործադրելով բռնել էր նրա հետույքը:

Պարզվել է, որ այդքան անվայել և զարհուրելի արարք գործած տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելեուեյն էր:

Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու և իրավախախտում կատարելու մեղադրանքով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: