ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը

Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձևն՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ հայերի ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք բացել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք փաստաթղթերով: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի նմանօրինակ որոշումներով: Եվ մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների մասին Ամերիկայից խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,-ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 5 կմ/ժ
2 C°
 
-1°   
27.02.2020
  10° 
28.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: