ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանում անկարգությունների հետևանքով սահմանափակել են ինտերնետը

Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել համացանցից օգտվելը սահմանափակել երկրի հյուսիսի և հյուսիս-արևելքի մի շարք շրջանների բնակիչների համար՝ կապված դեկտեմբերի 16-ի գիշերը քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի հետ կապված զանգվածային անկարգությունների հետ: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Այդ տեղեկատվության համաձայն, սահմանափակումները վերաբերել են Ութար Փրադեշի, Արևմտյան Բենգալիայի, Ասամի նահանգներին, ինչպես նաև Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանին, որտեղ արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքները, որոնք կիրակի երեկոյան վերաճել են ոստիկանության հետ բախումների: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, այդ անկարգությունների ընթացքում տուժել է մոտավորապես 60 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Ընդամենն անցած 24 ժամվա ընթացքում բերման է ենթարկվել շուրջ 100 ուսանող, որոնց մեծ մասն արդեն ազատ է արձակվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: