ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն կոչ է արել առանց դատուդատաստանի նստեցնել «գալոչկա դնելու» համակարգին հետևող պաշտոնյաներին

ТАСС

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է փոխել պաշտոնատար անձանց աշխատանքի արդյունավետության գնահատման մոտեցումներն՝ առաջարկելով առանց դատուդատաստանի բանտ նստեցնել «գալոչկա դնելու» համակարգի պատճառով։ Համապատասխան հայտարարությունը պետության ղեկավարն արել է երկուշաբթի, վարչական պատասխանատվության վերաբերյալ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը

«Ինչպես ինձ զեկուցում են, մինչև հիմա մեզ մոտ արմատախիլ չի արված «գալոչկա դնելու» համակարգը, այդ մեղքը գործում են գրեթե բոլորը՝ ոստիկանությունը, մաքսային մարմինները, հարկային տեսչությունը, հրշեջ ծառայությունը, սանկայանը և այլն: Բանն այնտեղ է հասնում, որ ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է օրական բերել իրավախախտումների մասին 3-5 արձանագրություն, եթե ոչ՝ կմնան առանց պարգևավճարի։ Անթույլատրելի է. դրա համար պետք է բանտ նստեցնել առանց դատուդատաստանի»։ Նախագահի խոսքով՝ հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։

Նա մատնանշել է այն, որ երբեմն  իրենք՝ աշխատակիցներն են ավելորդ նախանձախնդրություն ցուցաբերում՝ աչքի ընկնելու հույսով:

Նախագահի կարծիքով՝ բոլորը պետք է հստակ հասկանան, որ աշխատանքի գլխավոր չափորոշիչը ոչ թե վերհանված իրավախախտումների թիվն ու գրված տուգանքներն են, այլ կանխարգելիչ ներգործությունը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: