ԵՐԵՎԱՆ -4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Գործադուլները Ֆրանսիայում շարունակվում են

The Local

Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը: 

Ֆրանսիայի ողջ տարածքում տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար է եղել: Գործադուլ են հայտարարել տրանսպորտի, բուժհիմնարկների, կրթական հաստատությունների և հանրային ու մասնավոր այլ սեկտորների աշխատակիցները: Կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլի պատճառով, որն արդեն 12 օր է ինչ չի դադարում, 630 կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային խցանումներ են գոյացել Փարիզի ճանապարհներին: 

Կենսաթոշակային բարեփոխումների նոր ծրագրի դեմ բողոքները սկսվել են դեկտեմբերի 5-ից: Ինչպես պնդում են արհմիությունների ներկայացուցիչներն, այս համընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995 թվականից ի վեր: 

Իսկ պատճառն այն է, որ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է չեղարկել մասնագիտական ավելի քան չորս տասնյակ խմբերի համար արտոնությունները, որոնք թույլ էին տալիս Ֆրանսիայի բնակչության մի զգալի մասին ավելի վաղ դադարեցնել աշխատանքային գործունեությունն` անհամեմատ ավելի մեծ կենսաթոշակ ստանալով: Ֆրանսիայում գոյություն ունի 42 տարբեր կենսաթոշակային ծրագիր, որոնք, ըստ Մակրոնի, բավականին ծանր են պետության համար: Այդ պատճառով էլ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են համընդհանուր կանոններ սահմանել բոլորի համար։ Ֆրանսիայի նախագահի առաջարկած նոր ծրագիրը ենթադրում է բալային համակարգի ներդրում, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշխատած օրը։ Այսինքն՝ կենսաթոշակի չափը կախված կլինի հաշվարկված միավորների քանակից:

Ինչպես դեկտեմբերի 11-ին  հայտնել է փոխվարչապետ Էդվարդ Ֆիլիպը, բարեփոխումների հիմնական պատճառը կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման ընթացքում նկատվող դեֆիցիտն է, որի ծավալը մինչև 2025 թվականը կարող է հասնել 17 միլիարդ եվրոյի:

Չնայած ցուցարարների ճնշումների ներքո պետությունն օրերս գնաց որոշակի զիջումների, այնուամենայնիվ, բարեփոխումների ընդհանուր էությունը նույնը մնաց:

Նոր ծրագրով նախատեսվում էր նաև տարիքային շեմի փոփոխություն: Առաջիկա տարիներին Ֆրանսիայի քաղաքացիները թոշակներն ամբողջ ծավալով պետք է ստանային ոչ թե 62, այլ 64 տարեկանից. սա վերաբերում էր և´ կանանց, և´ տղամարդկանց: Սակայն բողոքի ցույցերի ֆոնին կենսաթոշակային բարեփոխումների նոր նախագիծ ներկայացվեց, որտեղ նշվում է, որ կենսաթոշակային տարիքն առաջվա պես կլինի 62 տարեկանը: Այնուամենայնիվ, եթե անձը թողնի աշխատանքը մինչև 64 տարեկան հասնելը, ապա նրա վճարումները կրճատվելու են: Ընդ որում, փոփոխությունները կկիրառվեն 1975 թվականին և ավելի ուշ ծնվածների նկատմամբ, մնացածի համար կգործի հին հաշվարկի մեխանիզմը:

Մինչ այդ նախատեսվում էր, որ օրենքը կանդրադառնա 1963թ.-ին և ավելի ուշ ծնված բոլորի վրա:

Սակայն այս հանգամանքը ևս չգոհացրեց ֆրանսիայում ապրողներին: Արհմիությունների ղեկավարները հայտարարել են, որ զիջումներն իրենց չեն բավարարում, և խոստացել են շարունակել գործադուլը: Նրանք նաև հայտնել են, որ նույնիսկ Սուրբծննդյան օրերին գործադուլները չեն դադարի:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 6 կմ/ժ
-3 C°
 
-2°   
27.02.2020
  10° 
28.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: