ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունն արտոնություն տվեց երկու ընկերությունների

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում հարկային արտոնություն տվեց երկու ընկերությունների, փոխանցում է news.am-ը:

Մասնավորապես, որոշվեց բավարարել «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ԱՍԷԴԼ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներնօգտագործվելու են այլումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրություն: ՀՀ-ում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում (տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում): Ներկայումս առկա է 170 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7,559,830,800 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 869,558,634 դրամ:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ բավարարեց նաեւ «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ՓԲԸ-ի նմանատիպ հայտը:

«ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար (Կոտայքի մարզ)։

Արդեն իսկ իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում ցանկում նշված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 13 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է  914 մլն դրամ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: