ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ քրհետապնդման դեմ բողոքը դատարանում է

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշման դեմ բողոքը դեկտեմբերի 19-ին դատարան է մտել։

Այս մասին հայտնել է երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ այն դեռևս չի մակագրվել որևէ դատավորի, հաղորդում է Panarmenian.net-ի փոխանցմամբ, հայտնում է Pastinfo.am-ը։

Ավելի վաղ Մակինյանը հայտարարել էր, որ չի հաղթահարվել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռմխելիությունը։ Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով դադարեցնել Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչը դատախազությունը մերժել էր։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սարգսյանն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489մլն դրամի հափշտակության կատարումը: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Դեկտեմբերի 18-ին ՀՔԾ-ն հայտնեց, որՍերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվելենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: