ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսում

Կարճատև աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը դեկտեմբերի 16-18-ը մայրաքաղաք Կահիրեում հանդիպումներ է ունեցել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, փոխանցում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն: 


Արցախի ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում հարկային քաղաքականությունը և խոշոր ներդրողների համար գործող արտոնյալ պայմանները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Արցախի տնտեսության որոշ ոլորտներում ներդրումների իրականացման հեռանկարների շուրջ։

Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդա Սիդիք Մուհամադի հետ։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Եգիպտոսի իշխանությունների կողմից հայկական համայնքի նկատմամբ ավանդական բարեկամական վերաբերմունքը՝ նշելով երկրի զարգացման գործում հայերի ունեցած կարևոր ներդրումն ու դերակատարությունը։

Հանդիպմանը Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետությունում տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը, հատկապես առանձնացնելով զբոսաշրջության ոլորտը, անդրադարձ է կատարել Արցախի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հանրապետությունում իրականացվող տարաբնույթ նախաձեռնություններին, որոնք բավականին գոհացուցիչ արդյունքներ են ապահովում։  

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել զբոսաշրջության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հաստատման և զարգացման շուրջ։  

Կահիրեում Մասիս Մայիլյանը նաև այցելել է Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և հանդիպումներ ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի և թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: