ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացիների 44%-ը հավանություն է տվել Թրամփի նկատմամբ պաշոնանկության գործընթաց սկսելու որոշմանը

Reuters

Ամերիկացիների 44%-ը հավանություն է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ պաշոնանկության գործընթաց սկսելու որոշմանը: Reuters գործակալության և Ipsos ընկերության անցկացրած հարցման մասնակիցների 41%-ը չի աջակցել օրենսդիրների որոշմանը:

Ներկայացուցիչների պալատը Թրամփին մեղադրել է լիազորությունների չարաշահման և Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելու համար: Հարցվածների 53%-ը համաձայնել է առաջին մեղադրանքի հետ, իսկ երկրորդի հետ՝ 51% -ը:

Հարցվածների 42%-ը (մեծամասնությունը՝ դեմոկրատներ) կարծում է, որ Կոնգրեսը պետք է նախագահին զրկի պաշտոնից: Եվս 17%-ը հայտարարել է, որ Թրամփին հարկավոր է պարզապես նկատողություն անել: 29%-ը պնդել է, որ նախագահի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները պետք է չեղարկվեն:

Խոսելով Ներկայացուցիչների պալատի որոշման հետևանքների մասին` հարցվածների 26%-ը նշել է, որ սկսել է ավելի շատ աջակցել ԱՄՆ նախագահին, իսկ ահա 20%-ն ավելի քիչ է պաշտպանում վերջինիս: 48%-ին պաշոնանկության գործընթացը չի ստիպել փոխել վերաբերմունքը նախագահի նկատմամբ:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: