ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահը պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նրանց քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ:
Երկրի ղեկավարը պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած մի խումբ աշխատակիցների, գնդապետի կոչում շնորհել ծառայության մեկ աշխատակցի:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: