ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր. Տոնոյան

2019 թվականը բավականին հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարին ամփոփող Կառավարության հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Անցյալ տարին բավականին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն  ունենալու իրավունքը և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը:

Անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների  ձեռքբերմամբ:Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»,- ասել է Տոնոյանը: 

 


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 8 կմ/ժ
8 C°
 
-1°   
25.02.2020
-4°   
26.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: