ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կայացել է Ուկրաինայի Հայերի միության տարեվերջյան ամփոփիչ համաժողովը

Կիևում դեկտեմբերի 21-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության տարեվերջյան ամփոփիչ  համաժողովը, հաղորդում է AnalitikaUA.net-ը։

Համաժողովի շրջանակում մի շարք նախագծերի ներկայացման ժամանակ հատկապես առանձնացվել է ապագա եզակի զբոսայգին, որը Ուկրաինայի Հայերի միության նվերն է Երևանին:

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի Վերին Ռադայի ու Հայաստանի պատգամավորները, մասնավորապես, Հայաստանի հետ Ուկրաինայի խորհրդարանի միջկառավարական կապերի հարցերով պատգամավորական խմբի անդամներն Արտեմ Դմիրտրուկի գլխավորությամբ և Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Համաժողովին մասնակցել են նաև մեդիափորձագետներ, մշակույթի, գիտության գործիչներ և այլ հյուրեր Ուկրաինայից ու Հայաստանից:

Ներկայացվել է Հայաստանում սքեյթի համար այգու կառուցման նախագիծը, որը նախաձեռնվել էր ճարտարապետ Արմեն Շատվորյանի կողմից:  Նիստի շրջանակում կայացել է նաև ՈւՀՄ կրթաթոշակային ծրագրի մրցանակակիրների չորրորդ պարգևատրման արարողությունը:

Տեղի է ունեցել նաև գալա համերգը, որին մասնակցել են ուկրաինացի և հայ աստղերը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: