ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիայում հինգ մարդու մահապատժի կենթարկեն լրագրող Խաշկոջիի սպանության համար

Սաուդյան Արաբիայում դատարանը դեկտեմբերի 23-ին մահապատժի է դատապարտել հինգ մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեջ, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի դատախազությունը:
Եվս երեքին բանտարկության են դատապարտել 24 տարի ընդհանուր տևողությամբ պատժաժամկետներով: 
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Քահթանիին հետաքննության ընթացքում հարցաքննել են, բայց նրան մեղադրանքներ չեն առաջադրել: 
Հիշեցնենք՝ լրագրող Խաշկոջին, որն աշխատում էր The Washington Post-ի համար, սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Լրագրողի մարմինն այդպես էլ չի գտնվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: