ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության կողմից պարգևատրման հանդիսավոր արարողությունը

Ուկրաինայի հայերի միության կողմից պարգեւատրման ամենամյա հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կիեւում գալա-համերգի ժամանակ, փոխանցում է news.am-ը։

Միջոցառմանը մասնակցել են ուկրաինական և հայկական բեմի աստղերը, մասնավորապես Նատալյա Մոգիլյովսկայան և KAZKA երաժշտական խումբը, ինչպես նաև Հայաստանից հյուրերը՝ Garik & Sona-ն, Aram MP3-ն, Իվետա Մուկուչյանը։ Հյուրերի համար նաև ելույթ են ունեցել դուդուկահար Արմեն Կոստանդյանը և ջազ-բենդ, AREVIK լվովյան համայնքի ակտիվիստուհիները։

Արարողության ժամանակ շնորհվել է հայ-ուկրաինական հարաբերություններում ներդրման համար մրցանակ։ Պարգեւատրվածների շարքում են հայտնի գործիչներ՝ դիզայներ Մանե Մեհրաբյանը, լրագրող Մարիամ Հովհաննիսյանը, քաղաքագետներ Ալեքսեյ Յակուբինը, Օլեգ Սահակյանը, Իլյա Կուսան, Ռուսլան Բորտնիկը և գիտնական Ռուսլան Խալիկովը։

Ուկրաինայի հայերի միության կողմից պարգեւատրվածների թվում են նաև Հայաստանից հյուրերի ներկայացուցիչները՝ փորձագետներ, քաղաքագետներ, լրագրողներ՝ Մարիա Ասատրյանը (News.am), Սամվել Մարտիրոսյանը, Նաիրի Օխիկյանը («Շանթ» հեռուստաալիք), Ռուբեն Մեհրաբյանը («Առավոտ» օրաթերթ), Լևոն Սարդարյանը (Հայաստանի հանրային հեռուստատեսություն, ինչպես նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամության խորհրդարանական խմբի պատգամավորներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: