ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայի արևմտյան ափին միմյանց հաորդող երկու երկրաշարժ է գրանցվել

Կանադայի արևմտյան ափին երկուշաբթի միանգամից 2 երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին` մոտ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 19:13-ին (երևանյան ժամով՝ 23:13): Ցնցումների էպիկենտրոնը Խաղաղ օվկիանոսում է՝ կանադական Պորտ Հարդի բնակավայրից մոտ 170 կմ հեռավորության վրա:

Ժամում երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը 6.0 բալ է եղել, գրանցվել է տեղի ժամանակով 19:49-ին: Էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսում՝ կանադական Պորտ Հարդի բնակավայրից 175 կմ, իսկ արևմտյան խոշորագույն քաղաք Վանկուվերից 500 կմ հեռավորության վրա:

Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվել:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: