ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Սիրիայում զինված գործողությունները

Звезда

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրմամբ, ուստի կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ասվում է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմական իրավիճակի սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշել է Դյուժարիկը:

Նրա խոսքով` գլխավոր քարտուղարն անհանգստացած է ռազմական գործողությունների մասշտաբներով և հաղորդագրություններով այն մասին, որ հարձակումներ են լինում տարհանման ուղիների վրա, որոնց միջոցով խաղաղ բնակիչները փորձում են լքել երկրի հյուսիսը:

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչության պաշտպանության և տեղաշարժի ազատության ապահովման իրենց պարտավորությունների մասին»,- հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակը:

«Վերջին շրջանում ռազմական սրացումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ զոհերի և առնվազն 80 հազար խաղաղ բնակիչների տեղահանման, ընդ որում` միայն վերջին շաբաթվա ընթացքում 30 հազար մարդու»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին:

Երկրի որոշ շրջաններում շարունակվում է գրոհայինների դեմ պայքարը: Ներկայում առաջնային է քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը և փախստականների վերադարձը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 6 կմ/ժ
-3 C°
 
-2°   
19.02.2020
   
20.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: