ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էլեկտրաէներգիայի սակագինը սպառողի համար կմնա նույնը

Հայաստանում 2020-ին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիաի սակագինը կմնա նույնը` չնայած նրան, որ ատոմակայանի համար վերցված վարկի մայր գումարի վերադարձը կներառվի սակագնի հաշվարկներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Այսօրվա նիստում հաստատեցինք էկլետրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների ծառայություն մատուցող ընկերությունների սակագները: Արդյունքում բոլոր դրական և բացասական գործոնների համադրմամբ, հնարավոր եղավ 2020 թվականին փետրվարի 1-ից գործող սակագների մակարդակում պահպանել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիաի սակագինը: Ընդ որում, այս տարիների ընթացքում օպտիմալացումները որևէ դրական ազդեցություն չունեցան»,-ասաց Բաղրամյանը:

Նա հիշեցրեց` 2020-ի հունվարից արդեն սկսվում է Ատոմային էլեկտրակայանի համար ներգրավված վարկի մայր գումարի մարումը: Բաղրամյանը նկատեց` շատ ծանր տարի է, երբ առաջին անգամ պետք է ներառվի վարկի մայր գումարի մարումը: «Գործող սակագները նույն մակարդակում պահելով՝ այսօր սակագներում ներառել ենք շուրջ 21 մլն դոլարի վարկի վերադարձ, դա համարժեք է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2 դրամին: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացանք ատոմակայանի աշխատանքային այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020-ին, որ բալանսի առումով ունեցանք դրական արդյունքներ և կարողացանք այս վարկի մարումը նախատեսելով սակագնի հաշվարկներում, բարձրացման խնդիր առնվազն չդնել»,-ասաց Բաղրամյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: