ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապը Սուրբ ծնունդին Հարավային Սուդանի առաջնորդներին խաղաղություն է մաղթել

ria.ru

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Քենթրբերիի արքեպիսկոպոս (Անգլիայի եկեղեցու հոգևոր ղեկավար) Ջասթին Ուելբին և Շոտլանդիայի եկեղեցու նախկին մոդերատոր Ջոն Չալմերսը Սուրբ ծնունդի առիթով, որն այսօր նշում են արևմտյան քրիստոնյաները, ուղերձ են հղել Հարավային Սուդանի առաջնորդներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Սուրբ ծնունդի և նոր տարին սկսելու առիթով ցանկանում ենք ձեզ և Հարավային Սուդանի ժողովրդին ուղարկել խաղաղության և բարօրության լավագույն մաղթանքները՝ երաշխավորելով մեր մերձությունը խաղաղ համաձայնությունների արագ իրականացման ձեր ջանքերին»,- նշված է փաստաթղթում, որի տեքստը տարածել է Սուրբ գահի մամուլի ծառայությունը:

Հոգևոր առաջնորդները հայտարարել են, որ աղոթում են հաշտեցման և եղբայրության ճանապարհին Հարավային Սուդանի առաջընթացի համար, նաև հույս են հայտնել, որ հնարավոր կդառնա իրենց երկար սպասված այցն այս աֆրիկյան երկիր:

Ապրիլի 10-11-ը Վատիկանում տեղի էր ունեցել հատուկ հանդիպում Հարավային Սուդանի քաղաքացիական և հոգևոր իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ազգային հաշտեցմանը նպաստելու նպատակով: Ֆրանցիսկոս պապը հավանություն էր տվել այդպիսի հանդիպում կազմակերպելու առաջարկին, որն ավելի վաղ կատարել էր Քենթրբերիի արքեպիսկոպոս Ուելբին: Հանդիպմանը մասնակցել էին Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը, ինչպես նաև 5 փոխնախագահներից չորսը, որոնք պետք է իրենց պարտականությունների կատարմանն անցնեին մայիսին: Հանդիպման ավարտին Ֆրանցիսկոս պապը համբուրել էր Հարավային Սուդանի ղեկավարների ոտքերը՝ ի նշան այս երկրում հաշտության հնարավորության:

Հարավային Սուդանը Սուդանից անջատվել է 2011 թվականին: 2013 թվականին երկրում սկսվել է արյունահեղ ռազմական հակամարտություն դինկ ժողովրդի ներկայացուցիչների, որից ծագում է նախագահ Կիիրը, և նոեր ցեղի միջև, որին է պատկանում նրա գլխավոր քաղաքական ընդդիմախոս Ռիեկ Մաչարը: Հակամարտության հետևանքով այս երկրում ավելի քան 2 մլն մարդ դարձել է հարկադիր վերաբնակ: 2018 թվականի սեպտեմբերին այս քաղաքական գործիչները, ինչպես նաև Սուդանի ազատագրության Ժողովրդական բանակի լեգենդար առաջնորդ Ջոն Գարանգի այրի Ռեբեկա Նյանդենգը Հարավային Սուդանում հակամարտության դադարեցման համաձայնագիր էին ստորագրել՝ պատասխանատվություն ստանձնելով երկրի խաղաղ ապագայի ապահովման համար:

Ֆրանցիսկոս պապը բազմիցս հատուկ աղոթքներ է կատարել Հարավային Սուդանի համար: 2017 թվականի փետրվարին Հռոմում բոլոր սրբերի անգլիկան տաճար այցի ժամանակ պապն անսպասելի հայտարարել էր, որ մտադիր է այս երկիր այցելել, ընդ որում՝ անգլիկան եկեղեցու նորկայացուցիչների հետ միասին: Սակայն ավելի ուշ վատիկանյան Դիկաստերիայի թիրախային մարդկային զարգացման հարցերով պրեֆեկտ, կարդինալ Պիտեր Տարկսոնը հայտարարել էր, որ Հարավային Սուդան պապական այցելության համար առայժմ չկա սուր հումանիտար ճգնաժամ, որը երկիրն ապրում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: