ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Վրաստանը պետք է լուծի սահմանային հարցերն Ադրբեջանի և Հայաստանի հետ. Զուրաբիշվիլի

ТАСС

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է մինչև վերջ կայանա որպես պետություն, ինչի համար նախ պետք է որոշի սահմանները հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ և պաշտպանի այդ սահմանները: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում կատարելով eadaily.com կայքին:

Հեռուստաեթերում Զուրաբիշվիլիին հարց են ուղղել Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին: Այդ հարցը Զուրաբիշվիլին բարձրացրել էր Բաքու և Երևան կատարած այցերի ժամանակ:

«Անհասկանալի է, թե ինչու մենք չպետք է ավարտենք այդ գործընթացը մեր բարեկամական երկրների հետ: Հենց այդպես էլ նշվել է երկու երկրների նախագահների հետ պաշտոնական համաձայնագրերում, որ մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ, այն, ինչ հիմա փաստացի տեղի է ունենում: Դա շատ կարևոր է: Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ մենք կպայմանավորվենք: Ես հիմա չեմ կարող ասել, և սխալ էլ կլինի ասել, որ սահմանը կանցնի այստեղով կամ այնտեղով, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա: Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար պետք է նախ հստակեցնել մեր սահմանները, ապա պաշտպանել դրանք: Հակառակը լինել չի կարող»,- նշել է Վրաստանի նախագահը:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 5 կմ/ժ
1 C°
 
-1°   
27.02.2020
  10° 
28.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: