ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախիջևանյան ուղղությամբ դիրքերի ամրապնդման Ադրբեջանի փորձերը հաջողությամբ չեն պսակվել. Դավթյան

Թուրքիայի օգնությամբ նախիջևանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, փոխանցում է News.am-ը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը 30-40 տոկոսով ավելի շատ գերիշխող բարձունքներ ունի, և վերջին ամիսներին մեծ աշխատանք է տարվել հենակետային սարքավորումների և ճանապարհաշինության ուղղությամբ, ինչը թույլ է տալիս էապես ժամանակ տնտեսել զորքերի վերաբաշխման համար: 

«Դիրքերի վատացում տեղի չի ունեցել: Որոշակի բարելավումը մարտավարական բնույթ է կրել: Ադրբեջանը շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ այդ ուղղությամբ ամրապնդվելու համար: Մենք դրան արդյունավետորեն հակազդում ենք»,- նշեց Արտակ Դավթյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: