ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ պաշտպանության նախարարությունն Արցախում արտադրվող զենք է գնելու

Aysor.am

ՀՀ բանակը զինվելու է նաև Արցախում արտադրված զենքով։ Այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նա նշեց, որ եկող տարի Պաշտպանության նախարարությունը կավելացնի տեղական արտադրության զենքի գնման ծավալները։

«Հավասար պայմանների դեպքում միանշանակ նախընտրում ենք տեղեկան արտադրանքը։ Ռազմական արդյունաբերության առանձին տեսակները զարգանում են Արցախում։ Որոշ տեսակներ գնում ենք նաև մեր ԶՈւ–ի համար»,–ասաց Դավթյանը։

Նա նշեց, որ խոսքը կապի միջոցների, օպտիկական սարքերի, ջերմատեսիլ սարքերի, տարբեր տրամաչափի զենքերի մասին է։ Զենքի որոշ տեսակներ, օրինակ`ականանետները, շուտով զանգվածային արտադրության մեջ կմտնեն։

Նրա խոսքով` դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում բավականին հաջող արդիականացվեցին SKAD–ները, այժմ դրանք բարեհաջող կերպով զարգանում են։

«Նույնիսկ երբ արտադրող ընկերություններից մասնագետների ենք հրավիրում, նրանք զարմանում են, որ նման մակարդակի ենք հասել»,–նշեց Դավթյանը։

Նա նշեց, որ ակտիվորեն զարգանում է նաև զինվորական համազգեստի ու կոշիկների արտադրությունը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: