ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Իսպանիան հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում

Իսպանիան հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում: Բոլիվիայի ոստիկանությունը արգելել է Իսպանիայի դիվանագետների մուտքը Լա Պասում գտնվող Մեքսիկայի դեսպանի կեցավայր, հաղորդում է «Euronews»-ը:

Նշվում է, որ Բոլիվիայի արտաքին գերատեսչությունը հաղորդել է, որ իսպանացի դիվանագետներին ուղեկցել են դիմակավորված և զինված անձինք: Բոլիվիայի  ԱԳ նախարար Կարեն Լոնգարիկը հայտարարել է, որ պետությունը բողոք է ներկայացրել ԵՄ, ՄԱԿ և Ամերիկյան պետությունների կազմակերպություն:

«Այս կոպիտ խախտումներն ազդում են բոլիվիական պետության արժանապատվության և ինքնիշխանության, նրա ազգային անվտանգության վրա և սպառնալիք են ներկայացնում մեր հյուրերի, դեսպանատան աշխատակիցների և տեղի բնակիչների համար»,-ասել է Կարեն Լոնգարիկը:

Մեքսիկայի արտաքին գերատեսչությունը հաղորդել էր, որ իրենք պատրաստվում են դիմել միջազգային դատական ատյան ՝ բողոք ներկայացնելու Բոլիվիայի անվտանգության մարմինների դեմ: Ավելի վաղ Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը նոտա էր ուղարկել, որում Մեքսիկային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 5 կմ/ժ
15 C°
 
14°  26° 
31.05.2020
14°  28° 
01.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: