ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2019-ը Հայաստան-սփյուռք հարաբերություններում փոփոխությունների տարի էր

2019 թվականը ակտիվ տարի էր Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Մայիսի 16-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված՝ “Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով իր գործունեությունը դադարեցրեց 2008-ից գործող Սփյուռքի նախարարությունը: Փոխարենը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր մեկնարկի կարևոր առաքելությունը վստահվեց վարչապետի աշխատակազմում ստեղծված Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին: Որքանո՞վ էին արդյունավետ նման փոփոխությունները և կոնկրետ ի՞նչ նպատականեր էին հետապնդում՝ շարունակում է մնալ քննարկման առարկա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հռչակված նպատակը՝ օպտիմալացումը, մեղմ ասած չարդարացրեց իրեն (նորանշանակ գրասենյակի կազմը չնչին տոկոսով է զիջում նախարարության հաստիքացուցակով հաստատված կազմին): Փոխարենը, վերանշյալ հարցերն ավելի արդիական դարձան հանձնակատարի նշանակումից հետո: Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվեց ամերիկահայ, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Սինանյանի նշանակումը աննախադեպ և խնդրահարույց որոշում էր: Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում Հայաստան-սփյուռք հարաբերությունների համակարգումը երբևէ չի վստահվել սփյուռքի որևէ կոնկրետ գաղթօջախ ներկայացնող անձի: Նշանակվել են Հայաստանի քաղաքացիներ, ովքեր հավասարապես ընդունելի էին և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի հայկական համայնքների համար: Փաշինյանի որոշմամբ այս բարդ ու պատասխանատու պաշտոնը վստահվեց ամերիկյան համայնքը ներկայացնող Սինանյանին՝ իրենից բխող բոլոր հնարավոր խնդիրներով: Սակայն սա միակ դեպքը չէր պաշտոնական Երևանի կողմից սփյուռքի տարբեր հատվածների նկատմամբ անհամաչափ վերաբերմունքի: Սեպտեմբերին սպասվող իր ամերիկյան այցին ընդառաջ վարչապետ Փաշինյանը ուղերձով դիմեց մեր հայրենակիցներին՝ հրավիրելով հավաքվել «սփյուռքի մայրաքաղաք» Լոս Անջելեսում: Իսկ հենց այնտեղ՝ Լոս Անջելեսի Գրանդ Փարքում վարչապետը մի քանի անգամ շեշտեց Ամերիկայի հայկական համայնքի կարևորությունն ու դերը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակի գործում...

Տարին կարևոր էր նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում հայեցակարգայի փոփոխություններ նախաձեռնելու առումով: Օգոստոսի 27-ին ԱԳՆ Կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը վարչապետը ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքներում նոր սկզբունքը՝ համահայկականությունը: «Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի, կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ», - ասաց Փաշինյանը՝ այնուհետև, արդեն նոյեմբերին՝ Փարիզում, մանրամասնելով, որ համահայկականության հիմնական գաղափարը հետևյալն է. չկա սահման Հայաստանի և սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի:

Ընդհանուր առմամբ դրական այս մոտեցումը շատ տրամաբանական հարց է առաջ բերում. ինչպե՞ս ենք գործնականում պատկերացնում համահայկականության սկզբունքի կիրառումը: Հատկապես այն մասով, որ դեսպաններն այսուհետ պիտի ներկայացնեն ու պաշտպանեն ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ ազգությամբ հայերի շահերն ու իրավունքները:

Հայկական սփյուռքն իր խնդիրներով, իր աշխարհընկալմամբ, քաղաքական հայացքներով ու Հայաստանի հետ կապվածության աստիճանով խիստ տարբեր է՝ Միացյալ Նահանգներից մինչև Ճապոնիա, Հարավային Աֆրիկայից մինչև Ռուսաստանի ծայրամասեր: Եվ սփյուռքի միասնականության, մայր հայրենիքի հետ կապերի կայունության տեսանկյունից անգնահատելի է պաշտոնական Երևանի որդեգրած քաղաքականությունը: 2019-ը այս առումով փոփոխությունների, բայց, միաժամանակ, չհաշվարկված քայլերի ու գործողությունների տարի էր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: