ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայի գեներալ-նահանգապետը պետական բարձր պարգևներ է հանձնել 2 հայի

Armenpress.am

Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պեյետը պետական բարձր պարգև` «Կանադայի շքանշան» է հանձնել ազգությամբ հայ Արշավիր Գյունջյանին և Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնական կայքը:

Կանադայի գլխավոր նահանգապետ Ժուլի Պեյետը «Կանադայի շքանշան» է հանձնել 120 մարդու:

Արշավիր Գյունջյանը պետական բարձր պարգևի է արժանացել Կանադայում  և արտերկրում հայկական մշակույթի ճանաչման և զարգացման գործում ունեցած ավանդի համար: Գուրգեն Սարգսյանին պարգևը տրվել է հայ համայնքում որպես գործարար և կրթության ոլորտի առաջատար ծավալած գործունեության համար:

«Կանադայի շքանշանը» հիմնադրվել է 1967թ., և հանդիսանում է երկրի բարձրագույն պարգևներից մեկը, որը հանձնվում է գլխավոր նահանգապետի կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: