ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները կարող են վերադառնալ Արցախ միայն քաղաքական հարցերի կարգավորումից հետո. Դավիթ Բաբայան

Ղարաբաղ ադրբեջանցի փախստականների վերադարձն անհնար է առանց Ադրբեջան հայ փախստականների վերադարձի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

«Նման տեսակի հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շատ երկար ժամանակ եւ շատ ջանքեր՝ առաջընթաց գրանցելու համար: Նման աշխարհայացքով, նման «ամանորյա ցանկություններով» ինչ-որ քայլերի հույս ունենալն անհնար է. Ադրբեջանը ոչ մի կերպ չի վերանայում իր դիրքորոշումը: Դա նույնն է, ինչպես օրինակ՝ փուլային նվաճում եւ ղարաբաղյան անկախության դեմոնտաժ, ինչն անհնար է: Այդ պատճառով ստիպված ենք հերթական անգամ պարոն Մամեդյարովին եւ Ադրբեջանի ղեկավարությանը հիասթափեցնել. ամանորյա ցանկությունները, որոնք նրանք կարող են պահել, անիրական են: Հետեւաբար, նրանք պետք է բովանդակային մտածեն, սա մեր ուղերձն է: Իսկ բովանդակային մտածելու համար անհրաժեշտ է իրատես լինել եւ հետեւել օրենքի տառին, առաջին հերթին՝ միջազգային իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի պետականաշինության եւ հակամարտության կարգավորման իր մոտեցումները, ինչպես նաեւ հարեւանների հանդեպ վերաբերմունքը: Այլապես Ադրբեջանում ցանկացած փոփոխություն, քաղաքական համակարգի ցանկացած ռեստարտ պարզապես կոսմետիկ միջամտություն կլինի, որը չի փոխի նրա պետականաշինության փիլիսոփայությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:  

Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը բանակցություններ է վարում «տարածքներ վերադարձնելու նպատակով», Դավիթ Բաբայանն ասաց, որ այնքան էլ հասկանալի չէ ադրբեջանական կողմի ախորժակը. «Անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն։ ԼՂՀ ամբողջ տարա՞ծքը։ Երեւա՞նը։ Սեւա՞նը։ Զանգեզո՞ւրը։ Հնչեցրեք ամբողջ ցուցակը, խնդրում եմ։  Ի՞նչ տարածքներ եք դուք ուզում։ Իսկ ըստ էության, դա այդպես է որ կա, եւ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Ցավով պետք է փաստեմ, որ նման քայլերն ու հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: