Ադրբեջանցիները կարող են վերադառնալ Արցախ միայն քաղաքական հարցերի կարգավորումից հետո. Դավիթ Բաբայան
Ղարաբաղ ադրբեջանցի փախստականների վերադարձն անհնար է առանց Ադրբեջան հայ փախստականների վերադարձի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:
«Նման տեսակի հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շատ երկար ժամանակ եւ շատ ջանքեր՝ առաջընթաց գրանցելու համար: Նման աշխարհայացքով, նման «ամանորյա ցանկություններով» ինչ-որ քայլերի հույս ունենալն անհնար է. Ադրբեջանը ոչ մի կերպ չի վերանայում իր դիրքորոշումը: Դա նույնն է, ինչպես օրինակ՝ փուլային նվաճում եւ ղարաբաղյան անկախության դեմոնտաժ, ինչն անհնար է: Այդ պատճառով ստիպված ենք հերթական անգամ պարոն Մամեդյարովին եւ Ադրբեջանի ղեկավարությանը հիասթափեցնել. ամանորյա ցանկությունները, որոնք նրանք կարող են պահել, անիրական են: Հետեւաբար, նրանք պետք է բովանդակային մտածեն, սա մեր ուղերձն է: Իսկ բովանդակային մտածելու համար անհրաժեշտ է իրատես լինել եւ հետեւել օրենքի տառին, առաջին հերթին՝ միջազգային իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի պետականաշինության եւ հակամարտության կարգավորման իր մոտեցումները, ինչպես նաեւ հարեւանների հանդեպ վերաբերմունքը: Այլապես Ադրբեջանում ցանկացած փոփոխություն, քաղաքական համակարգի ցանկացած ռեստարտ պարզապես կոսմետիկ միջամտություն կլինի, որը չի փոխի նրա պետականաշինության փիլիսոփայությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը բանակցություններ է վարում «տարածքներ վերադարձնելու նպատակով», Դավիթ Բաբայանն ասաց, որ այնքան էլ հասկանալի չէ ադրբեջանական կողմի ախորժակը. «Անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն։ ԼՂՀ ամբողջ տարա՞ծքը։ Երեւա՞նը։ Սեւա՞նը։ Զանգեզո՞ւրը։ Հնչեցրեք ամբողջ ցուցակը, խնդրում եմ։ Ի՞նչ տարածքներ եք դուք ուզում։ Իսկ ըստ էության, դա այդպես է որ կա, եւ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Ցավով պետք է փաստեմ, որ նման քայլերն ու հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 1,03 կմ/ժ