ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 763,76 դրամ ԱՐԾԱԹ - 269,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 944,31 դրամ

Եվրոպայում կլիմայական աղետ է կանխատեսվել

Jaap Arriens / Globallookpress.com

Նիդեռլանդներում Գրոնինգենի համալսարանի և Ուտրեխտի համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ Հյուսիսատլանտյան հոսանքը, որը հանդիսանում է Գոլֆսթրիմի հյուսիսարևելյան շարունակությունը, առաջիկա հարյուր տարիներին որոշակի հնարավորությամբ կփոխի իր ուղղությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Եվրոպայի համար, հայտնում է Lenta-ն։

Հայտնի է, որ տեղումների մեծ քանակը, ինչպես նաև Գրենլանդիայում սառույցների հալվելը գլոբալ տաքացման պատճառով մեծացնում է մաքուր ջրի քանակը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի վերին շերտերում։ Նոր մոդելը ցույց է տվել, որ մաքուր ջրի կուտակումը հաջորդ 1000 տարիներին անընդունակ է ամբողջովին քայքայել Հյուսիսատլանտյան հոսանքը, որը տաք ջրերը բերում է դեպի հյուսիսային Եվրոպայի ափեր և մեղմացնում է տեղական կլիման։

Սակայն Հյուսիսատլանտյան հոսանքի ժամանակավոր խախտումը առաջիկա հարյուր տարում կարող է տեղի ունենալ 15 տոկոս հավանականությամբ։ Ընդ որում, այս մոդելը հաշվի չի առնում Արկտիկայի սառցե վահանների հալոցքից մաքուր ջրի ներդրումը, որը կարող է ավելի վատացնել կանխատեսումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 4 կմ/ժ
24 C°
 
16°  28° 
01.06.2020
16°  28° 
02.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: