ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

«Գազպրոմը» կշարունակի 2020 թվականին գազ մատակարարել Հայաստանին նախկին պայմաններով

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման համար պայմանագրին կից հավելյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:

«Համաձայնագրի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թվականի պայմաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի վերջ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունը, ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Ընկերությունն իրականացնում է նաև գազափոխադրում, պահեստավորում, բաշխում և իրացում, գործող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում և ընդլայնում:


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 4 կմ/ժ
3 C°
 
   
01.12.2020
   
02.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: