ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են մարտական դիրքեր

Դեկտեմբերի 31-ին ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարները ծանոթացել են դիրքապահների տրամադրությանը, խոսել նրանց հետաքրքրող հարցերի մասին, կարևորել բարդ բնակլիմայական պայմաններում հայրենիքի սահմանները պաշտպանող մարտիկների ծառայությունը: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծնդդյան տոները խաղաղ նշելու հնարավորությունն ապահովելու համար և անձնակազմին խրախուսել արժեքավոր նվերներով:

Նշենք նաև, որ շրջայցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները այցելել են կենտրոնական ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկը և անձնակազմի հետ մասնակցել տոնական ընթրիքի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: