ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Ամանորի գիշերը սահմանին կրակոցներ քիչ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին Ամանորի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցներ քիչ են եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պատահարներ չեն գրանցվել. «Մենք էլ գրեթե պատասխան կրակ չենք բացել, որովհետև հանգիստ վիճակ է եղել»։

Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ, իր հերթին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ շփման գծում վիճակը հանգիստ է. «Իրավիճակը հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առաջադրված խնդիրները»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 3 կմ/ժ
-2 C°
 
   
20.02.2020
   
21.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: