ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թող անառիկ լինեն Հայաստանի և Արցախի սահմանները. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և սփյուռքի քույրե՛ր և եղբայրնե՛ր,շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեր երկրին, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին: Թող յուրաքանչյուրիդ տանը միշտ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի, անառիկ լինեն Հայաստանի և Արցախի սահմանները, և հյուրընկալ մեր օջախներում ձեռքբերումների և ուրախությունների բազում առիթներ ունենանք: Մեր պետության հիմքը ընտանիքն է, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում են ազգային ավանդույթները, այդ թվում՝ հարգանքն ու պատկառանքը մեծերի և հոգատարությունը փոքրերի նկատմամբ: Օտարածին, կեղծ բարքերն ու սովորույթները չեն կարող խարխլել մեր ազգային արժեհամակարգը, վտանգել մեր ազգային ինքնությունն ու անվտանգությունը: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեր ամենասիրելի ընտանեկան տոներից են, որտեղ ընտանիքի բոլոր անդամները` մեծից փոքր, հավաքվում են սեղանի շուրջ, միմյանց շնորհավորում և բարեմաղթանքներ հղում, պարուրում ջերմությամբ և հոգատարությամբ: Պահպանե՛ նք այդ թանկ արժեքները: Սիրելի՛ հայրենակիցներ, Աստծո օրհնությամբ և ազգի հավաքական ներուժով նոր տարում էլ մենք շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների ազատ և խաղաղ ապրելու իրավունքի ամրապնդման համար։ Ինչպիսին էլ լինեն մեր հայացքները անցնող տարվա ձեռքբերումների ու կորուստների վերաբերյալ, որքան էլ մեզնից յուրաքանչյուրն իր տեսանկյունն ունենա տարին հաջող կամ հակառակը` կորսված հնարավորությունների, դժվարությունների ու փորձությունների ժամանակահատված համարելու, միևնույն է, մենք բոլորս այդ տարակարծություններով հանդերձ՝ ունենք մեկ ընդհանուր ցանկություն` տեսնել մեր պետությունը հզոր, խաղաղ և բարեկեցիկ, մեր ժողովրդին՝ երջանիկ, որովհետև աշխարհի այս փոքրիկ անկյունն է մեր պապերի, մեր ու մեր թոռների հայրենիքը, ամենաթանկը, որ ունենք: Եվ այդ ընդհանուր ցանկությունը մեզ պետք է մղի համախմբելու մեր ջանքերը, գործելու միասնաբար, գիտակցելու, որ բազում վտանգներով ու մարտահրավերներով լի աշխարհում որպես ազգ և պետություն հարատևելու, մեր հազարամյա ընթացքը անխաթար շարունակելու և զարգանալու միակ հնարավորությունը երկիրը ներսից չթուլացնելն է: Գալիք տարում որքան հնարավոր է՝ լինե՛նք լայնախոհ, շրջահայաց և իրատես: Ամանորի տոնական սեղանների շուրջ անխտիր բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի, մեր զինվորների ու սպաների համար, նաև ոգեկոչում մեր նահատակված հերոս տղաների անմահ հիշատակը, ուժ և կորով մաղթում նրանց ընտանիքներին: Աստված պահապան մեր երկրին, հայրենիքի մեր քաջարի պաշտպաններին և մեր ողջ ժողովրդին: Շնորհավո՛ ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: