ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեքսիս Օհանյանն իր ձեռքբերումների թվում նշել է Հայաստան կատարած այցը

Հայկական ծագումով ամերիկյան գործարար Ալեքսիս Օհանյանը, ամփոփելով վերջին տասնամյակի արդյունքները, իր ձեռքբերումների թվում նշել է Հայաստան այցը, որը օգնել է նրան վերածնվել։ Օհանյանը այդ մասին պատմել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով Արարատի ֆոնին լուսանկար, փոխանցում է News.am-ը

«Մինչև 2010թ․ ես լրիվ սպառվել էի։ Մենք վաճառեցինք Reddit կայքը, և ես դարձա Conde Nast-ի մենեջեր։ Անկեղծ ասած՝ ես այնքան էլ լավ մենեջեր չէի։ Ես ինձ զբաղեցնում էի աշխատանքով, որպեսզի չմտածեմ մորս կորցնելու մասին։

Ինձ պետք էր վերապրել դա, այդ պատճառով Kiva ծրագրով, որպես կամավոր, ես այցելեցի Հայաստան։ Դա իմ առաջին այցն էր հայրենիք, և դա օգնեց ինձ վերածնվել»,- գրել է նա։

Իր ձեռքբերումների թվում նա նշել է նոր գիրք գրելը, Հռոմ տեղափոխվելը և «հավերժ քաղաքում» աշխատանքը։ Հենց Հռոմում է նա հանդիպել իր ապագա կնոջը, որը նրան երեխա է պարգևել, և դա եղել է նրա կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Երեխան ամբողջովին փոխել է Օհանյանի և նրա կնոջ կյանքը, խոստովանել է գործարարը։

«Այժմ ես իմ ժամանակը ծախսում եմ նրա վրա, որպեսզի տեխնոլոգիաների միջոցով ապագան ավելի լավը դարձնեմ»,- գրել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: