ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Telegraph–ը Հայաստանը ներառել է հանգստի համար անսովոր 7 վայրերի ցանկում

loveopium.ru

Նրանց համար, ովքեր նոր տպավորություններ են փնտրում, բրիտանական Telegraph պարբերականը հանգստի համար անսովոր 7 վայրերի ցանկ է առանձացրել։ Ցանկի ամենասկզբում Հայաստանն է, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Ամենատարբերվող, յուրօրինակ քրիստոնեական կառույցներից մի քանիսը զարդարում են հիասքանչ Հայաստանը։ Դրանցից է Հաղպատը` 10-րդ դարի լեռնային վանքը, և աշխարհում ամենահին քրիստոնեական տաճարը` Էջմիածինը, որը գտնվում է կենսուրախ և մշակութային մայրաքաղաք Երևանի ճանապարհին»,– գրում է պարբերականն ու շարունակում պատմել Հայաստանի այցեքարտը համարվող զբոսաշրջային վայրերի մասին։

Պարբերականն առաջարկում է մտովի ճամփորդել ժամանակի մեջ ու բացահայտել պահպանված ավանդույթներով Դիլիջան քաղաքը, որն անվանում են «Հայաստանի Շվեյցարիա», հետո էլ հիանալ Սևանա լճի գեղեցկությամբ։ Պարբերականը չի մոռացել նաև հայկական լավաշի ու կոնյակի մասին։

«Դուք նաև կիմանաք, թե ինչպես լավաշ պատրաստել, և կբացահայտեք հայկական կոնյակը, որը Ուինսթոն Չերչիլի ամենասիրելի խմիչքներից մեկն էր»,– եզրափակում է Telegraph–ը։

Հավելենք, որ հանգստի անսովոր ուղղությունների այս ցանկում են նաև Տիբեթը, Էկվադորը, Գալապագոսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու հարևան Վրաստանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: