ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանին հիմնական սպառնալիքները շարունակվում են պահպանվել. Տիգրան Աբրահամյան (Tert.am)

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ հունվարին հակառակորդը կարող է դիմել սադրանքների, տարբեր մասշտաբների գործողությունների: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԶՈՒ-ն պատրաստ է զսպել հակառակորդի ցանկացած  գործողություն: Ըստ նրա՝ 2019 թ-ին հակառակորդի ընդհանուր շարժերը հիմնականում զորավարժությունների, մարտավարական պարապմունքների և ամրաշինական աշխատանքների տեսքով էին, որոշակի պարբերականությամբ ակտիվանում էին նաև հակառակորդի  դիպուկահարները:

- 2019 թ-ի սահմանային իրավիճակն ինչպես՞ կգնահատեք, անմիջական ինչպիսի ՞  սպառնալիքներ կային, որոնք չեզոքացվեցին: Վերջին ամիսների ընթացքում  հակառակորդի դիպուկահարների ակտիվություն էր նկատվում:

- Այն հիմնական սպառնալիքները, որոնք առկա էին, շարունակում են պահպանվել: Հրադադարի ռեժիմի խախտումների առումով դրանք համեմատաբար նվազ էին, սակայն հակառակորդի ընդհանուր շարժերը քիչ չէին: Շարժերի տակ հիմնականում պետք է հասկանալ զորավարժություններ, մարտավարական պարապմունքներ, ամրաշինական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է դիպուկահարների ակտիվությանը, ապա դրանք որոշակի պարբերականությամբ ակտիվանում են, փորձում են մեզ նյութական և մարդկային վնասներ հասցնել: Առաջնագծում մեր իրականացրած ամրաշինական աշխատանքների նպատակներից մեկը՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմերի հնարավորինս անվտանգ ծառայության ապահովումն է, որի ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են տարվում:

- Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ԶՈՒ-ն , դրանցով հիմնականում ի՞նչ  խնդիր ենք   լուծում, ձեռք բերված նոր  սպառազինություններով հավասարակաշռությունն ապահովվո՞ւմ է:

- Չկա այնպիսի տարի, որի ամփոփման ժամանակ հնարավոր չլինի խոսել ձեռքբերումների մասին: Սպառազինությունից՝ ինժեներական-ամրաշինական աշխատանքներ, թիկունքայինից՝ զորակոչ և այլն: Այս տարվա համար ևս պետք է արձանագրենք, որ արել ենք ավելին մեր ժողովրդի առջև ստանձնած գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովումը բարձր մակարդակով իրականացնելու համար: Սրանք աշխատանքներ են, որոնք պետք է անընդհատ ակտիվ պահել:

- 2019 թ-ին Թալիշի վերաբնակեցման խնդիրը լուծվեց, բայց արդյո՞ք անվտանգության գոտին ընդլայնվել է, դիրքային ինչպիսի՞ տեղաշարժ ենք ունեցել:

- Հայաստանի ու Արցախի ուղղություններով ունենք բնակավայրեր, որոնք հակառակորդից ավելի մոտ հեռավորության վրա են, քան Թալիշը: Ուղղակի Թալիշի դեպքում խնդիրն ավելի շատ հոգեբանական հարթությունում է: Գյուղում ապրում են մարդիկ, ովքեր 90-ականներից ի վեր 3 անգամ ստիպված դուրս են եկել գյուղից, իսկ հետո վերադարձել՝ ամեն անգամ վերականգնել հակառակորդի պատճառած վնասները և նոր կյանք սկսել:

Հավատացեք, որ այդ մարդկանց համար շատ դժվար է: Ապրիլյան մարտական գործողություններից հետո, նախագահի հանձնարարությամբ, 3 տարվա ընթացքում Թալիշի հետ կապված մեր գլխավոր խնդիրը լուծեցինք՝ թալիշցիների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ստեղծեցինք վերադառնալու և իրենց կյանքը բնականոն ուղով շարունակելու համար:

Այն ենթակառուցվածքները, որոնք Թալիշն ունի, Հայաստանում և Արցախում որևէ գյուղ չունի: Սակայն մենք սրանով չենք բավարարվելու, հաջորդ տարվանից շարունակվելու են ինչպես վերաբնակեցման, այնպես էլ այս ենթաշրջանում կառավարության իրականացրած ծրագրերը:

- Ադրբեջանում հունվարի 13-ից 15-ն անցկացվելու են միջոցառումներ «Սև հունվարի» շրջանակում, արդյո՞ք հակառակորդը կարող է դիմել սադրանքների, շատերը կարծում են, որ հարձակողական գործողություններ կարող են լինել, դուք ի՞նչ կասեք:

- Հակառակորդի սադրանքներին, տարբեր մասշտաբների գործողություններին միշտ պետք է պատրաստ լինել, ու մեր զինված ուժերը պատրաստ են:


- Պարոն Աբրահամյան,ԱՀ-ում սպասվող ընտրական գործընթացներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սահմանի վրա, տարբեր հայտարարություններից պարզ է դառնում, որ ակտիվ ընտրություններ են սպասվում:

- Ակտիվ ընտրություններ սպասելի են, սակայն ես այդ ակտիվությունը դրական հարթության մեջ եմ դիտում: Ակտիվ, որովհետև, առաջին հերթին, երկու խոշոր ընտրություններ են սպասվում՝ նախագահական և խորհրդարանական, երկրորդ, գործող նախագահը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, ինչի պայմաններում դաշտ է բացվել այլ գործիչների համար և երրորդ, Արցախում ընտրական օրենսգիրքն է փոփոխվել, ընտրություններն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով են կայանալու:

Վերջին գործոնով պայմանավորված` այն անհատները, որոնք մտադրություն ունեին կամ նախկինում առաջադրվում էին մեծամասնական ընտրակարգով, այս փուլում կամ միանում ու նոր կուսակցություններ են հիմնում, կամ միանում են գործող ուժերին: Այնպես որ, կարծում եմ, մեզ հետաքրքիր գործընթացներ են սպասվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: