ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Բակո Սահակյանը ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, և Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ և բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մանակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 7 կմ/ժ
-1 C°
 
-2°   
27.02.2020
  10° 
28.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: