ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան Իրաքից դուրս է բերում իր ռազմական ռեսուրսների մի մասը

Ըստ գերմանական ԶԼՄ-ների, Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո լարվածության ֆոնին Գերմանիան Իրաքում տեղակայված իր ռազմական ռեսուրսների մի մասը տեղափոխում է Քուվեյթ և Հորդանան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Գերմանիայի արտգործնախար Հայկո Մաասը և պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը այս առիթով նամակ են ուղղել Բունդեսթագին:

Առաջնահերթ Իրաքից դուրս են բերվելու այն զինծառայողները, որոնք աշխատում են Բաղդադում և Տաջիում:

«Միանշանակ, մենք հարգանքով ենք մոտենում Իրաքի կառավարության ցանկացած որոշման: Մենք սկզբունքայնորեն պատրաստ ենք շարունակել միջազգային շրջանակներում օգնություն ցուցաբերել Իրաքին, եթե այդպիսի պահանջ լինի այնտեղից և դա բխի իրավիճակից: Այնտեղ տեղակայված զինծառայողները շուտով կտեղափոխվեն Քուվեյթ և Հորդանան»,- ասված է նախարարների նամակի մեջ:

Նշվում է, որ Իրաքում ընդհանուր առմամբ գտնվում է 120 գերմանացի զինծառայող:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: