ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՕՊԵԿ-ը Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման ֆոնին նավթի պակասուրդի վտանգ չի տեսնում

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման խափանումներ չի սպասում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ կապված, և ակնկալում է, որ տարածաշրջանում հակամարտության հետագա սրացումից կարելի է խուսափել։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ Մազրուին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ աշխարհի ամենամեծ նավթարդյունահանող տարածաշրջանում, ապակայունացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ բանակի գործողության ընթացքում սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Իրանը խոստացել է պատասխանել Սոլեյմանիի մահվանը և չորեքշաբթի գիշեր հարվածներ է հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմակայաններին։ Brent նավթի գնանշումները հակամարտության ֆոնին բարձրանում են և մեկ բարելը մոտ 70 դոլար մակարդակի վրա են։

«Մենք հույս ունենք, որ երկու կողմերի իմաստնությունը կգերիշխի, և կհաջողվի հարթել կոնֆլիկտը»,- կարծում է Մազրուին։ «Շուկան այժմ լավ հագեցած է, և մենք որևէ խափանում մատակարարումների հետ կապված չենք կանխատեսում, միայն եթե իրավիճակը չհասնի աղետալիի, ինչը նույնպես չենք սպասում»,- ասել է նա։ Մազրուին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցով մատակարարումների արգելափակման ռիսկեր չի տեսնում։ Նախարարի խոսքով՝ ոչ ոք շահագրգռված չէ, որ նավթը թանկանա մինչև մեկ բարելը 100 դոլար։

Նա նաև տեղեկացրել է, որ ՕՊԵԿ+ ձևաչափի մասնակիցները չեն նախատեսում արտահերթ հանդիպում անցկացնել Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների սրման պատճառով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: