ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն չի մասնակցի հունվարի 21-24-ը Դավոսում տեղի ունենալիք Համաշխարհային տնտեսական համաժողովին (ՀՏՀ)։ Հնդկաստան կատարելիք այցի ծրագրերն, ընդ որում, մնում են ուժի մեջ: Չորեքշաբթի այս մասին տեղեկացրել է պետության մամուլի քարտուղար Օտավիու Ռեգու Բարուսը։

Նրա խոսքով՝ այս որոշումը կապված չէ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ։ «Նախագահը դիտարկել է այս ուղևորության տարբեր ասպեկտները՝ տնտեսական, քաղաքական և անվտանգության հարցերին վերաբերող։ Եվ գործոնների ամբողջությունից ելնելով՝ կայացրել է որոշում, որ այս անգամ կհրաժարվի մասնակցել համաժողովին»,- նշել է Բարուսը։

Ավելի վաղ Բոլսոնարուն, մեկնաբանելով ՀՏՀ-ին մասնակցելու ծրագրերը, հնարավոր էր համարել Շվեյցարիա չմեկնելը՝ նշելով, որ «աշխարհն անհանգիստ է, խոսքը անվտանգության մասին է»։

 


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 6 կմ/ժ
2 C°
 
-4°   
26.02.2020
-2°   
27.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: