ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտությունը կարևոր տեղ կզբաղեցնի 2020-ի օրակարգում. ԵԱՀԿ գործող նախագահ

twitter.com/OSCE

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս տարի կարևոր տեղ կզբաղեցնի նախագահության օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի ԱԳՆ ղեկավար Էդի Ռաման, փոխանցում է News.am-ը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ կարող է գործունեություն ծավալել հակամարտային և հետհակամարտային իրավիճակներում։

«Քանի որ ճգնաժամն Ուկրաինայում և նրա շուրջ մնում է Եվրոպայում անվտանգության ամենաօրհասական սպառնալիքը, չափազանց կարևոր է Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) ուրույն ներդրումը լարվածության թուլացման և խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- նշում է Ռաման։

Նրա խոսքով՝ Ալբանիայի նախագահությունն իր ներդրումը կունենա ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների հարգման և Մինսկյան համաձայնագրերի լրիվ կատարման գործում՝ աջակցելով Եռակողմ կոնտակտային խմբի ջանքերին և Նորմանդական ձևաչափի գործընթացին։

Ինչպես նշում է Ռաման, «Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Ժնևյան միջազգային բանավեճերը և դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»։

Էդի Ռաման նշել է, որ Ալբանիայի նախագահության 2020 թվականի գլխավոր կարգախոսն է՝ «Միասին կատարելով մեր պարտավորությունները»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: