ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The Hill. Իրանի հայկական եկեղեցին հայտնվել է այն կառույցների ցանկում, որոնք Թրամփն սպառնացել էր թիրախավորել

Ամերիկյան The Hill պարբերականը հոդված է հրապարակել «Իրանի հինգ ամենանշանակալի մշակութային կառույցները, որոնք կարող են հայտնվել Թրամփի թիրախում» վերնագրով: Խոսքը Թրամփի նշած կառույցների մասին է, որոնց ուղղությամբ վերջինս սպառնացել էր հարվածներ հասցնել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության բարձրացման դեպքում:

Չնայած Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նշում էին, որ ԱՄՆ-ն գործելու է օրենքի սահմաններում, ԱՄՆ նախագահը մի քանի անգամ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի և իրանական մշակույթի համար կարևոր կառույցների ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ:

Աղբյուրի փոխանցմամբ՝  այդ կառույցների շարքում է Իրանում Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը՝ Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1655 թվականին: ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով, այդ եկեղեցին տարածաշրջանում հայկական մշակույթի միակ նշանակալի վկայությունն է:

Ներկայացված հնգյակում տեղ են գտել նաև Իմամի հրապարակը Սպահանում, Պերսեպոլիսը, Աքեմենյան Պարսկաստանի առաջին մայրաքաղաք հանդիսացող Պասագրադ քաղաքը և Թավրիզի տոնավաճառը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: