ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սխալ գնահատական է. Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4,527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4,289:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության այսօրվա նիստից հետո, երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է հարցին, թե արդյո՞ք առաջ է անցել Հայաստանն այս ցուցանիշով Վրաստանից:

«Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային: Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4, 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը:

2019 թվականի նոյեմբերի 15-ին Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը սկսեց ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդոլոգիայի՝ SNA 2008 ներմուծումը: Մինչ այդ Վրաստանի ՀՆԱ-ն հաշվվում էր SNA 1993-ի մեթոդոլոգիայով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: