ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Իրաքն ԱՄՆ-ից պահանջում է երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմներ մշակել

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել է պատվիրակություն ուղարկել Իրաք՝ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին խորհրդարանի բանաձևի կատարման մեխանիզմի ստեղծման համար։

Հեռախոսազրույցի ընթացքում Մահդին Պոմպեոյին ասել է, որ Իրաքը չի ընդունում իր ինքնիշխանության բոլոր խախտումները, ներառյալ իրանական հրթիռային հարվածներն Իրաքի ռազմակայաններին, որոնք օգտագործվել են ամերիկացիների կողմից, ինչպես նաև Իրաքի օդային տարածքի խախտումներն ամերիկացիների կողմից ավիահարվածի համար, որի հետևանքով զոհվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

«Վարչապետն ասել է, որ ամերիկյան զորքերն Իրաք են մտել, և անօդաչու սարքերը թռչում են նրա օդային տարածքում առանց իրաքյան իշխանությունների թույլտվության, և դա երկկողմ համաձայնագրերի խախտում է»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Իրաքյան օրենսդիրները ընդունել են ոչ պարտադիր բանաձև ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ավիահարվածից հետո, որի հետևանքով սպանվել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան աշխարհազորի հրամանատար Աբու Մահդ ալ Մուհանդիսը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 5 կմ/ժ
31 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: